«Վերոնայի» նախկին մարզիչ Մարկո Բարոնին ստանձնել է «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է հռոմեացիների պաշտոնական կայքը։
60-ամյա մասնագետը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ։
Վերոնան ներկայացնող թիմն ավելի վաղ հայտարարել էր Բարոնիի հեռանալու մասին։ Նրա գլխավորությամբ թիմը 2023/24 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել է 13-րդ տեղը։
«Լացիոն», որը նախկինում մարզում էր Իգոր Տյուդորը, մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում:
























































