«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը։
27-ամյա իտալացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Բարելան «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 2 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
























































