Հռոմում անցկացվող Եվրոպայի աթլետիկայի առաջնությունում մեր երկիրը ներկայացրել են վազորդ Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը, որոնք, սակայն, զբաղեցրել են ստորին հորիզոնականները:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ մեր երկրի աթլետիկայի հավաքականը Փարիզում, տեղի մարզիկների հետ, հունիսի 6–ից արդեն երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքն է անցկացնում:
Նրանք այնուհետև կմեկնեն Ջիբրալթար և մեր 17 պատվիրակներ կմասնակցեն հունիսի 21-22-ին կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: