Թուրինի «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ է դարձել «Բոլոնիայի» նախկին մարզիչ Տիագո Մոտան։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ մասնագետն այսօր՝ հունիսի 11-ին, Պորտուգալիայում ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ։ Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ Տիագո Մոտտայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված կլինի երեք տարով։
41-ամյա Տիագո Մոտան խաղացողի կարիերան ավարտել է 2018 թվականին։ Նրա վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր։ 2018/2019 մրցաշրջանում Մոտան գլխավորել է փարիզեցիների մինչև 19 տարեկանների թիմը, 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբերը գլխավորել է իտալական «Ջենոան», իսկ 2021/2022 մրցաշրջանում՝ «Սպեցիան»։ 2022 թվականի սեպտեմբերին Մոտան գլխավորեց «Բոլոնիան», որի հետ անցած մրցաշրջանում նա ավարտեց հինգերորդ տեղում Ա Սերիայում՝ երաշխավորելով մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։
























































