Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտուից»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի սեպտեմբերին։
Ցիմբալյուկը երևանյան թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։