Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին համաձայնեցրել է «Ալ Նասրի» հետ պայմանագրի կետերը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագրի շուրջ, որով խաղացողը տարեկան կստանա 19 միլիոն եվրո։
Ավելի վաղ 34-ամյա լեհ դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «ծեր սենյորայի» հետ։
Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
























































