Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, «Ջենոան» սկսել է ուսումնասիրել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
Դիրքը, որում հանդես է գալիս կիսապաշտպանը, Ջենովայի թիմի առաջնահերթություններից մեկն է՝ այս ամառ կազմն ուժեղացնելու համար: Միաժամանակ, աղբյուրի տեղեկություններով, այս պահին իտալական ակումբի ներկայացուցիչները չեն դիմել «Կրասնոդարի» ղեկավարությանը պաշտոնական առաջարկով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի ծառայություներով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» ու Դորտմունդի «Բորուսիան»։
Իր հերթին Cittaceleste-ն հայտնում է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Լացիո», որը նախկինում հետաքրքրված էր ֆուտբոլիստով։ Հռոմեական ակումբն ընտրել է մինչև 5 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստներ գնելու քաղաքականություն, ուստի Սպերցյանը չափազանց թանկ տարբերակ է «Լացիոյի» համար, նշում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել էր Սպերցյանի նկատմամբ իտալական ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը, նշելով, որ այս պահին ակումբը հետաքրքրված չէ Սպերցյանի ծառայություններով։
«Կրասնոդարի» 24-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։