Եվրո-2024-ի նախօրեին հայտնի մասնագետ Արրիգո Սակին աջակցություն է հայտնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին։
«Ինձ ամենից շատ հանգիստ է տալիս Սպալետիի ներկայությունը: Կարծում եմ՝ նա հիանալի մարզիչ է, որը կարող է լավ խաղային պլան և ոճ բերել իր թիմերին, և նա դա ցույց տվեց «Նապոլիի» հետ։ Ես նաև հավատում եմ, որ եթե ֆուտբոլիստները լսեն նրան Եվրոյում, Իտալիան կարող է մեզ զարմացնել։
Մարզչի գործը բարդ է։ Նա այնքան էլ ժամանակ չունի պատրաստվելու այնպիսի բարդ մրցաշարին, ինչպիսին Եվրո-2024-ն է, բայց ես համոզված եմ, որ Սպալետին ճիշտ մարդն է ճիշտ տեղում»,- Սակիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































