«Յուվենտուսն» ու «Նապոլին» բանակցություններ են կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի և պաշտպան Ջովանի Դի Լորենցոյի հետ փոխանակման շուրջ, հայտնում է Sportitalia-ն։
Ըստ աղբյուրի՝ ուղիղ փոխանակումը կհամապատասխանի բոլոր կողմերին, քանի որ երկու խաղացողներն էլ ցանկություն են հայտնել հեռանալ ակումբներից։ Դի Լորենցոն կարծում է, որ «Նապոլիում» իր ժամանակն ավարտվել է և ցանկանում է հեռանալ այս ամառ։
Ըստ Sportitalia-ի՝ երկու ֆուտբոլիստներն էլ գնահատվում են 25-30 միլիոն եվրո:
26-ամյա Կիեզան 2023/24 մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Դի Լորենցոն «Նապոլիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
























































