«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետտին հաստատել է, որ կողմերը համաձայնության են եկել։ Պայմանագիրը շուտով կկնքվի և ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտինեսի աշխատավարձը կկազմի 9 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Արգենտինացին «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
























































