«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը կիսվել է Ղազախստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի նշանակման վերաբերյալ իր կարծիքով, ինչպես նաև կարծիք է հայտնել Հայաստանի հետ հունիսի 7-ին կայանալիք ընկերական խաղի մասին:
«Ստանիսլավ Չերչեսովը միայն երկու օր առաջ է սկսել աշխատանքը Ղազախստանի հավաքականում։ Նա, հավանաբար, առայժմ ոչինչ չի փոխի: Նախ պետք է ծանոթանալ թիմին: Կարծում եմ՝ նրանք կխաղան այնպես, ինչպես նախկինում էին խաղում: Բայց նոր մարզչի գալով փոփոխություններ, անշուշտ, կլինեն։ Չերչեսովն այլ խաղաոճ ունի: Կարելի է ասել, որ Ղազախստանի հավաքականը լավ ձեռքերում ունի։ Չերչեսովը պահանջված մասնագետ է։ Անկասկած, ավելի վատ, քանի մինչև հիմա էր, չպետք է լինի:
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հանդիպում է անցկացնելու, և սա առաջին խաղն է։ Կարծում եմ՝ սեփական դաշտի գործոնը կարելի է առավելություն համարել։ Բայց շատ խաղացողներ հոգնած կլինեն մրցաշրջանից հետո: Միգուցե ինչ-որ մեկը չգա, ի վերջո, խաղերն ընկերական են լինելու: Բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր խաղացող ցանկանում է ապացուցել, որ արժանի է հավաքական հրավիրվելուն»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում ODDS.ru-ն։
Հիշեցնենք՝ Հայաստանը հունիսի 7-ին կընդունի Ղազախստանին: Սակայն հայտարարվել է, որ թիմին այս խաղերին կնախապատրաստի ոչ թե Չերչեսովը, այլ նրա օգնական Ռուսլան Բալտիևը։