Գյումրիի «Շիրակի» մամուլի քարտուղարությունը հայտնել է նոր ձեռքբերումների մասին:
Թիմի շարքերը համալրել են Ռուդիկ Մկրտչյանն ու Ռազմիկ Հակոբյանը, որոնք վերջերս էին հեռացել Երևանի «Արարատից»:
25-ամյա հենակետային Ռուդիկ Մկրտչյանը, որը «Շիրակում» հանդես գալու փորձ արդեն ունի, «Արարատի» մարզապաշիկով Բարձրագույն խմբի 84 խաղ է անցկացրել՝ դառնալով հինգ գոլի հեղինակ:
Ռազմիկ Հակոբյանն «Արարատում» անցկացրել է հինգ տարուց ավելի: Այս ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 97 հանդիպում և դարձել է 12 գոլի հեղինակ: