Մաուրիցիո Սարին հրաժարվել է գլխավորել հունական «Պանատինաիկոսը», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Անցած մրցաշրջանում թիմը 72 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը Հունաստանի առաջնությունում։ ՊԱՕԿ-ը նվաճել է ոսկե մեդալները (80 միավոր):
«Պանատինաիկոսը» Հունաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը 20 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 18 անգամ՝ երկրի գավաթակիր և երեք անգամ նվաճել է Հունաստանի սուպերգավաթ:
Սարիի վերջին աշխատավայրը եղել է «Լացիոն» (2021-2024 թթ.): Նաև իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 65-ամյա մասնագետը աշխատել է «Վերոնայում», «Էմպոլիում», «Նապոլիում», «Յուվենտուսում» և «Չելսիում»:
























































