«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն հայտարարել է թիմից հեռանալու մասին։
Հունիսի 2-ին «Ֆիորենտինան» հաղթեց «Ատալանտային» (3:2) Ա Սերիայի 29-րդ տուրից հետաձգված խաղում, որը դարձավ մրցաշրջանի վերջին հանդիպումը «մանուշակների» համար։
«Սա զարմանալի շրջան էր՝ երեք տարի: Ես զգում եմ, որ փոխվել եմ դեպի լավը: Մենք տիտղոս չնվաճեցինք, բայց ճանապարհորդությունը գերազանց էր: Ցավում եմ տղաների ու երկրպագուների համար, նրանք արժանի են նույն ուրախությանը, ինչ «Ատալանտան»:
Դրական երեք տարի էր՝ ոչ միայն խաղադաշտում տեղի ունեցածի, այլև մեր ստեղծած միջավայրի շնորհիվ։ Այսօր բոլորս գրկախառնվեցինք և լաց էինք լինում։ Մենք պետք է առաջ գնանք, բայց մեր միջև կապը հավերժ կմնա։
Կարծում եմ, որ երբ հասնում ես որոշակի մակարդակի և չես կարող գերազանցել այն, իսկ մարդիկ լրացուցիչ ջանք են պահանջում, ժամանակն է հեռանալ։ Ես տվել եմ ամեն ինչ: Այժմ ճիշտը էջը շրջելն է, նորից սկսելը և նոր գաղափարների համար տեղ թողնելը, որոնք կօգնեն թիմին կատարելագործվել»,- Իտալիանոյի խոսքն է մեջբերել Football.Italia-ն:
Մայիսի 29-ին «Ֆիորենտինան» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում պարտվել էր «Օլիմպիակոսին» (0:1):
























































