ՊՍԺ-ն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ, հայտնում է L’Equipe-ը։
Գործարքի մանրամասները չեն նշվում, սակայն խոսքը երկարաժամկետ պայմանագրի մասին է։
Տրանսֆերն ավարտին հասցնելու համար ՊՍԺ-ն պետք է համաձայնության գա «Նապոլիի» ղեկավարության հետ այն գումարի շուրջ, որը փարիզցիները կվճարեն 23-ամյա վրացի ֆուտբոլիստի համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 60 միլիոն եվրո, մինչդեռ նեապոլցիները ակնկալում են ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։ Հնարավոր է, որ ՊՍԺ-ն փորձի գործարքի մեջ ներառել իր թիմի խաղացողներից մեկին։
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։






















































