«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը «ներաձուրիների» հետ մինչև 2029 թվականը: Այս մասին հայտնում է Sky Sports Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի ֆուտբոլիստը նոր պայմանագրով տարեկան 9 մլն եվրո կվաստակի՝ գումարած հավելավճարներ։ Կողմերը պարզապես պետք է համաձայնեցնեն վերջնական մանրամասները։
Նախկինում լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ինտերը» դժգոհ է, որ Լաուտարոն չափազանց բարձր աշխատավարձ է խնդրում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լաուտարոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո:
























































