Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականի աշխարհի չեմպիոն Ժերոմ Բոատենգը տեղափոխվել է ավստրիական ԼԱՍԿ ակումբ։
35-ամյա գերմանացի պաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Բոատենգի նախորդ ակումբը «Սալերնիտանան» էր, որը դուրս մնաց Ա սերիայից:
Բոատենգը «Բավարիայում» հանդես է եկել 2011-2021 թվականներին՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 363 հանդիպման: Մյունխենյան թիմի կազմում նա 9 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Անցած մրցաշրջանում ԼԱՍԿ-ն Ավստրիայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը և հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։