Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:
Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր:
Հայ բասկետբոլիստներն ուժերը չափելու են Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:
1-ին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-ից 9-ը Կոսովոյում:
Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը և Մարատ Միքայելյանը:
























































