Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, որը կներառի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան ձևերը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Սա, իսկապես, մեծ հաջոողություն է, որին հասել ենք ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերով»,- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքն է փոխանցում նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բուլղարիան, որը նույնպես մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել, կընդունի Եվրոպայի 2026 թ. պատանիների և երիտասարդների առաջնությունը: