ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, «Նոան» ընդունել էր «Վեստ Արմենիային» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Դրամեն։
20 րոպե անց նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Արթուր Միրանյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ 79-րդ րոպեին Պաբլոն առաջ մղեց «Նոային»։
Խաղին ավելացված 12-րդ րոպեին տանտերերը խփեցին նաև 3-րդ գնդակը։
Այսպիսով, «Նոան» հաղթանակ տարավ և վաստակած 80 միավորով 2-րդ տեղը գրավեց ՀՊԼ մրցաշարային աղյուսակում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը նվաճեց «Փյունիկը»։