Ինտերի 26-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնել է Իտալիայի առաջնության մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Մարտինեսը խաղադաշտում անցկացրել է 2667 րոպե։ Ինտերն այս մրցաշրջանում նույնպես դարձավ Իտալիայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։