«Կոմոյի» մարզչի օգնական Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր մարզչական փիլիսոփայության մասին։
«Ես ուզում եմ խաղալ հաղթելու համար։ Նախ, ես իմ առջև խնդիր եմ դրել փոխել մտածելակերպը։ Ես սեփականացրի Լուիս Արագոնեսի՝ հաղթելու գաղափարը:
Խաղացողներն են սահմանում ոճը, իսկ ես հարմարվում եմ խաղացողների առանձնահատկություններին, որպեսզի հաղթեմ։ Քո ոճը խաղացողների հատկանիշներից վեր դասելը եսասիրություն է»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։