Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկն» ընդունել էր «Նոային»։ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Խաղի 40-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
76-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։ 85-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Անտոն Բրատկովը։
«Փյունիկը» 79 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Նոան» 77 միավորով 2-րդն է։
36-րդ տուրում «Նոան» կընդունի «Վեստ Արմենիային», իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի «Շիրակին»։ Գյումրիում չպարտվելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կդառնա չեմպիոն։