Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Նոան» կհյուրընկալվի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի 17։00-ին։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ հանդիպման տոմսերն արդեն սպառվել են։
«Ներողություն ենք հայցում այն երկրպագուներից, որոնք չկարողացան մուտք գործել մարզադաշտ, բայց տեղերը սահմանափակ են»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։