Ալբանիայի Էլբասան քաղաքում մեկնարկել է սիրողական ֆուտբոլի եվրոպական կարևորագույն մրցաշարի՝ UEFA Region’s Cup-ի A խմբի նախընտրական փուլը: Այս խմբում ընդգրկված է 3 թիմ՝ Հայաստանը ներկայացնող «Վայք ՖԱ»-ն, ալբանական «Ալբանիան» և էստոնական «Սաուեն»:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն «Վայք ՖԱ»-ն առաջին խաղում ուժերը չափել է «Ալբանիայի» հետ և զիջեց մրցակցին 0:4 հաշվով:
Երկրորդ հանդիպումը հայկական ակումբը կանցկացնի մայիսի 23-ին՝ մրցելով «Սաուեի» դեմ: