«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ո՞վ կդառնա Ռուսաստանի չեմպիոն. Չգիտեմ, երեք թիմեր պայքարում են մինչև վերջին տուրը։ Չեմ հիշում, թե երբ է եղել նման ինտրիգ, բոլորը մեծ հետաքրքրությամբ կհետևեն դրան։ Սա հիանալի է ու հաճելի: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
29 տուրից հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երեք թիմեր դեռ հնարավորություն ունեն չեմպիոնության տիտղոսը նվաճելու համար։ Մոսկվայի «Դինամոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ իր ակտիվում ունենալով 56 միավոր։ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 54 միավորով երկրորդ տեղում է։ «Կրասնոդարը» 50 միավորով երրորդ տեղում է:
Հիշեցնենք, որ առաջնության 30-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում կխաղա «Կրասնոդարի» հետ, իսկ «Զենիթը» սեփական հարկի տակ կընդունի «Ռոստովին»։