«Բրայթոնի» նախկին մարզիչ Ռոբերտո դե Զերբին կարող է գլխավորել Ա Սերիայի ակումբը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետով հետաքրքրված է «Միլանը»: Թիմը ներկայումս գլխավորում է Ստեֆանո Պիոլին, ով, հնարավոր է, կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։
Ռոբերտո Դե Զերբին կարող է դառնալ նաև Թուրինի «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է The Independent-ը։
Հաղորդվում է, որ «ծեր սենյորան» ևս դիտարկում է երեկ անգլիական թիմից հեռացած 44-ամյա իտալացի մասնագետին հրավիրելու հնարավորությունը։