ՀՊԼ 35-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Ալաշկերտին» և 1-3 հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Չիթեիշվիլին, իսկ 3 րոպե անց Կարեն Նալբանդյանը կրկնապատկեց այն։
58-րդ րոպեին Նալբանդյանը դուբլ ձևակերպեց։ 64-րդ րոպեին Մուստաֆան խփեց տանտերերի միակ գնդակը։
Այս խաղից հետո «Արարատը» 44 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ալաշկերտը» 45 միավորով՝ 5-րդ։