Հայաստանի հավաքականի և «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության այս՝ 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում առաջնությունում դարձել է 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ցուցանիշով նա ամենաաարդյունավետ ֆուտբոլիստներից է Սլովակիայի առաջնության այս մրցաշրջանում․ նա կիսում է առաջին տեղը ռմբարկուների մրցավազքում և լավագույնն է գոլային փոխանցումների քանակով։