Իտալիայի Ա Սերիայի առաջնության 37-րդ տուրում «Ատալանտան» երեկ 2-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
Այս արդյունքը թույլ տվեց «Ատալանտային» նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, որտեղ նրանք չէին խաղացել 2 տարի։
«Ատալանտան» երաշխավորեց մրցաշարային աղյուսակում առնվազն 5-րդ տեղը մրցաշրջանի վերջում։
Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում Իտալիան կներկայացնի 5 թիմ։