Շաբաթ օրը՝ մայիսի 18-ին, Պորտուգալիայի առաջնությունում կայացավ 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ տուրը։
Լիսաբոնի «Սպորտինգը» հաղթեց «Շավեսին» (3-0) և 90 միավորով զբաղեցրեց առաջին տեղը՝ պատմության մեջ 20-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
«Բենֆիկան» վաստակեց 80 միավոր և մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ Հաջորդ մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ Լավագույն եռյակը եզրափակեց «Պորտուն», որը հանդես կգա Եվրոպա լիգայում։
Նաև «Բրագան» և «Վիտորիա Գիմարաեշը» դուրս եկան եվրագավաթներ՝ համապատասխանաբար զբաղեցնելով 4-րդ և 5-րդ տեղերը: