Սլովակիայի առաջնության վերջի տուրի խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռուժեմբորեկին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-1 հաշվով։
Գոլերից մեկն իր ակտիվում գրանցեց Տիգրան Բարսեղյանը, ով այս խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։
Հիշեցնենք, որ «Սլովանը» դեռ ավելի վաղ ապահովել էր առաջնության չեմպիոնի տիտղոսը։
























































