MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Ինտեր Մայամին» հաղթեց «Դի Սի Յունայթեդին»՝ 1-0:
Միակ գոլը խփվեց ավելացված 3-րդ րոպեին։ Սերխիո Բուսկետսի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել հարձակվող Լեոնարդո Կամպանան։ Լիոնել Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա վնասվածքի պատճառով բաց էր թողել չորեքշաբթի օրը կայացած խաղը։
«Ինտեր Մայամին» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը Արևելյան կոնֆերենցիայում։ «Դի Սի Յունայթեդը» 17 միավորով 9-րդ տեղում է։
Այս տուրի մյուս խաղում գործող չեմպիոն «Կոլամբուսը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Չիկագոյին»։ Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ «Կոլամբուսը» 21 միավորով 7-րդն է Արևելյան կոնֆերենցիայում։