«Միլանը» գլխավորել է գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիի համար պայքարը ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հեռանալուց հետո: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Գիրասսին արդեն դարձել է «Միլանի» գլխավոր թիրախը հաջորդ մրցաշրջանում հարձակման գիծն ուժեղացնելու հարցում։ Միաժամանակ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»։ Երկու ակումբներն էլ պետք է հաշվի առնեն «Շտուտգարտի» հետ գվինեացու պայմանագրում հրաժարագնի չափը, որը կազմում է 17,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սերու Գիրասին բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Գվինեացին այս պահին Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն է: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: