«Յուվենտուսը» շարունակում է աշխատել թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում իտալացի մասնագետ Տիագո Մոտային նշանակելլու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսն» արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել Մոտային և սպասում է 41-ամյա մասնագետի պատասխանին, որը ներկայումս գլխավորում է «Բոլոնիան»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, թուրինյան ակումբը հայտարարել էր Մասիմիլիանո Ալեգրիին աշխատանքից հեռացնելու մասին, որը թուրինյան ակումբը գլխավորում էր 2021 թվականից։
Իտալական Ա Սերիայի 36 տուրից հետո Մոտայի սաները վաստակել են 67 միավոր և այժմ զբաղեցնում են երրորդ տեղը՝ երաշխավորելով իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը: