«Յուվենտուսը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։
«Հեռացումը պայմանավորված է Իտալիայի գավաթի եզրափակչի ժամանակ և դրանից հետո մարզչի պահվածքով, որն ակումբը անհամատեղելի համարեց «Յուվենտուսի» արժեքներին։
Ավարտին է մոտենում համագործակցության այն շրջանը, որը սկսվել է 2014 թվականին, վերսկսվել է 2021 թվականին և ավարտվել վերջին երեք մրցաշրջաններից հետո՝ Իտալիայի գավաթով։
Ակումբը հաջողություն է մաղթում Մասիմիլիանո Ալեգրիին հետագա ծրագրերում»,- ասվում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ «Ատալանտայի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի (0:1) 90+3-րդ րոպեին Ալեգրին չափազանց դժգոհ էր, որ հանդիպման մրցավար Ֆաբիո Մարեսկան անմիջապես խախտում չարձանագրեց «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի նկատմամբ։ Դրանից հետո իտալացի մասնագետը պատռել է բաճկոնը, վազել է պահեստային մրցավարի մոտ և սկսել բղավել նրա դեմքին, ինչի համար ստացել է կարմիր քարտ։
Հաղորդվում էր նաև, որ խաղից հետո Ալեգրին սպառնացել է Tuttosport-ը ներկայացնող իտալացի լրագրող Գվիդո Վաչագոյին։ Նա սպառնացել է սպանել նրան, եթե վերջինս «ճշմարտությունը չգրի»։