Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Ալաշկերտին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 6։1 հաշվով։
9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի հարձակվող Լեոն Սաբուան։ Առաջին կեսի վերջնամասում հաշիվը հավասարեցրեց հյուրերի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։
51-րդ րոպեին «Ուրարտուից» աչքի ընկավ Արման Ղազարյանը։ 65-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ 1 րոպե անց Նիկոլայ Պրուդնիկովը հաշիվը խոշոր դարձրեց։
79-րդ րոպեին Մելքոնյանը դարձավ դուբլի հեղինակ։ Հանդիպման վերջնամասում աչքի ընկավ նաև Օլեգ Պոլյակովը։
«Ուրարտուն» 48 միավորով 4-րդ տեղում է և 4 միավորով է առաջ 5-րդ տեղում գտնվող «Արարատից»։
«Ալաշկերտը» 42 միավորով 6-րդ տեղում է։























































