Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ 2024 թվականին «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։
«Պայմանագրի երկարաձգում Տոնի Կրոսի հե՞տ. Ակումբում անհանգստություն չկա, ես չեմ անհանգստանում, Տոնին նույնպես: Մեր նպատակը հունիսի 1-ն է (այս օրը կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը — խմբ.), և սա երկրորդական թեմա է։ Դրանից հետո շահագրգիռ կողմերը պետք է խոսեն այդ մասին։ Մենք բոլորս մտածում ենք մի բանի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։
Կրոսը «Ոսկե գնդակի» հավակնորդներից է. Ամեն ինչ կարող է պատահել: Ամռանը տեղի են ունենում կարևոր մրցումներ. Կրոսը կարող է դուբլ ձևակերպել՝ Գերմանիայի հետ հաղթել Եվրոպայի առաջնությունում, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ՝ Չեմպիոնների լիգայում: Բացի այդ նա հաղթանակ է տարել ներքին առաջնությունում։ Ինչո՞ւ ոչ. Նա պետք է պայքարի այն նվաճելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը անցկացրել է 46 հանդիպում, դարձել մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































