«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է «Յուվենտուսի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման արդյունքները (0-1).
«Մենք շատ հնարավորություններ չունեինք, բայց ունեինք հանդիպման ընթացքը շրջելու հնարավորություններ։
Չեմ կարծում, որ «Յուվենտուսն» ավելին է արել հաղթելու համար, քան մենք»,- մեջբերում է մասնագետին Football-Italia-ն։
«Յուվենտուսը» 15-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը և թարմացրեց սեփական ռեկորդը։ «Ատալանտայի» համար եզրափակիչը դարձավ 6-րդը ակումբի պատմության մեջ (1 տիտղոս՝ 1963 թ.)։
























































