Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն պաշտպանի մրցանակին: Հավակնորդների թվում են նաև Սրդյան Բաբիչը «Սպարտակից» և Դուգլաս Սանթոսը «Զենիթից»:
«Լոկոմոտիվը», որի կազմում հանդես է գալիս Նաիր Տիկնիզյանը, զբաղեցնում է չորրորդ տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցաշրջանի լավագույն խաղացող անվանակարգում եզրափակչի մասնակիցների անունները։ Հեղինակավոր անհատական մրցանակի համար կպայքարեն 10 ֆուտբոլիստներ՝ այդ թվում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
2023/2024 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությունը կավարտվի շաբաթ օրը՝ մայիսի 25-ին։ Միաժամանակ կկայանան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումները։























































