Մայիսի 18-ին Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը ԱՄՆ-ի Գլենդելում նորանշանակ գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանի ղեկավարությամբ ընկերական հանդիպում կանցկացնի «Ռեդմոնթոն» թիմի հետ:
Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Կոսովոյի Պրիշտինա քաղաքում հունիսի 25-30–ը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային մրցաշարին: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Նորվեգիայի, Ալբանիայի և Անդորրայի ընտրանիները:
Քառյակի մրցաշարում առաջին և երկրորդ տեղ գրավող թիմերը այնուհետև պայքարը կշարունակեն եզրափակիչում:
Արժե նշել, որ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը կներկայանա 14-ամյա ընդմիջումից հետո: 2010թ. մեր մարզուհիները համանուն առաջնության՝ երևանյան ստուգատեսում գրավել են երկրորդ տեղը: