Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Փյունիկին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Հյուրերից 11-րդ րոպեին հաշիվը բացեց Խոսե Կարաբալյոն։ 39-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման վերջնամասում Մարկ Ավետիսյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Փյունիկը» 76 միավորով բարձրացավ առաջին տեղ և 2 միավորով է գերազանցում «Նոային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
ԲԿՄԱ-ն 26 միավորով վերջին տեղում է։