Մանվել Առաքելյանը «Dubai Police Global Chess Challenge — Open» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել է մրցաշարի հաղթող:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Ա. Մանուկյանը նույնպես վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
«Masters» խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Գասպարյանը «Dubai Police Global Chess Challenge» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում լրացրել է միջազգային վարպետի իր երկրորդ նորման:
Էրիկը 9 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և բարելավել է իր վարկանիշը 21.8 կետով: