«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն Հայաստանի գավաթի եզրափակչից հետո կիսվել է տպավորություններով:
«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային», բայց կարծում եմ, որ մենք վատ ֆուտբոլ չխաղացինք։ Ըստ իս, կարող էինք լուծել խաղի ելքը։
Չէինք ցանկանում խաղը հասցնել 11-մետրանոցների: Ցավոք, սա մեր արդեն երրորդ հարվածաշարն է՝ սուպերգավաթ, «Զրինսկիի» դեմ հանդիպումը և սա։ Դժվար է կանգնել տեխնիկական գոտում և հասկանալ, որ չես կարող ազդել խաղի վրա»,- ասել է Գունկոն:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիայի» հետ եզրափակիչ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ավելի ուժեղ են գտնվել՝ 5:3, և պատմության մեջ առաջին անգամ նվաճել Հայաստանի գավաթը: