Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է կարիերան «Միլանում» շարունակելու տարբերակով։
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Ըստ աղբյուրի՝ «Միլանը» դեռ չի գտել հաջորդ մրցաշրջանի համար մարզիչ։
Պաուլո Ֆոնսեկայի և Սերխիո Կոնսեյսաուի հեռ դեռ քննարկում են պայմանագրերը, թեև «Պորտուի» մարզչի հետ բանակցություններում առաջընթաց չկա: Ֆոնսեկան իր հերթին մի քանի օր է խնդրել «Մարսելի» և «Միլանի» առաջարկները դիտարկելու համար:
Կոնտեն համաձայն է աշխատել «Միլանում», բայց դեռ պարզ չէ՝ արդյո՞ք «ռոսոներիները» կցանկանան հրավիրել հենց Կոնտեին, հաղորդում է Milan News-ը։
























































