MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Մոնրեալին»։
Բրայս Դյուկի և Ժյուլ-Էնթոնի Ուիլսենթի գոլերին հյուրերը պատասխանեցին Մատիաս Ռոխասի, Լուիս Սուարեսի և Բենջամին Կրեմանսկիի դիպուկ հարվածներով։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 27 միավորով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։
«Մոնրեալը» 12 միավորով 12-րդն է։
























































