«Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը հայտարարել է, որ այս ամառ կհեռանա ակումբից։
«Երբ համաձայնում ես նոր պայմանագրին, պետք է հարգես այն: Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ ես հասկացա՝ վստահ չեմ, որ կարող եմ լավագույնս աշխատել այդ ընթացքում, ուստի հեռանում եմ»,- Յուրիչի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Ակումբը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։
Վաղը՝ մայիսի 12-ին, «Տորինոն» արտագնա խաղում կմրցի «Վերոնայի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։
























































