«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայում «Ֆրոզինոնեի» նկատամամբ տարած հաղթանակի մասին (5-0).
«Մեր ֆուտբոլիստները շատ լավ խաղացին, թեև եղան ժամանակներ, երբ մենք գնդակով քիչ էինք խաղում, և դրանցից մեկի ժամանակ, օրինակ, մրցակիցը հարվածեց դարպասաձողին։
Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց 5-0 հաշիվը չի արտացոլում այն, ինչ կատարվում էր խաղադաշտում։
Այսօր ես լավ արձագանք տեսա բոլոր խաղացողների կողմից: Արնաուտովիչն ու Բուչանանն այնքան քրտնաջան աշխատել են այս շաբաթ մարզումների ժամանակ, և ես մեղավոր եմ, որ նրանք այդքան էլ շատ չեն խաղացել այս մրցաշրջանում։ Նրանք ավելիին են արժանի», — մեջբերում է «Ինտերի» գլխավոր մարզիչին Football Italia-ն:
























































