Իտալիայի երկրորդ լիգայի՝ Բ Սերիայի 38-րդ տուրի խաղում «Կոմոն» ոչ-ոքի խաղաց «Կոզենցայի» հետ։
Այս ոչ-ոքիի շնորհիվ թիմը, որը մարզում էր Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը և դուրս եկավ Սերիա Ա։ Թիմը վերջին անգամ Ա Սերիայում հանդես էր եկել 2003 թվականին։
Նախկինում բարձրագույն լիգայի ուղեգիր էր նվաճել նաև «Պարման»։
«Վենեցիան» և «Կրեմոնեզեն» զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը և դուրս եկան Ա Սերիայի վերջին ուղեգրի համար փլեյ-օֆֆ կիսաեզրափակիչ։ «Կատանսարոմը», «Պալերմոն», «Սամպդորիան» և «Բրեշիան» զբաղեցրին 5-8-րդ տեղերը և կխաղան քառորդ եզրափակիչում։























































