Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Ֆրոզինոնեի» հետ և 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Միլանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Դավիդե Ֆրատեզին (19′), Մարկո Արնաուտովիչը (60′), Թեյջոն Բյուկենենը (77′), Լաուտարո Մարտինեսը (80′) և Մարկուս Թյուրամը (84′):
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։
Ա Սերիայի 36 տուրից հետո Սիմոնե Ինձագիի սաները վաստակել են 92 միավոր և զբաղեցնում են առաջին տեղը։ Իտալիայի առաջնության 36 խաղից հետո «Ֆրոզինոնեն» վաստակել է 32 միավոր և 16-րդ տեղում է։
























































